Հայաստան-Թուրքիա սահմանին թուրք երիտասարդ է կորել
14/04/2025 11:05

Նմանատիպ
Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիա-Հայաստան սահմանին՝ Իգդիրում, ապօրինի ճանապարհով սահմանը հատել փորձած չորս ընկերներից մեկը՝ 28 տարեկան Իսմայիլ Ադիրը, անհետացել է:
Ըստ թուրքական Haber Global-ի Իգդիրում 28-ամյա Իսմայիլ Ադիրը ընկերների հետ ձկնորսության ժամանակ կորցրել է ոտքը, ընկել Արաքս գետն ու անհետ կորել:
Ընկերների հաղորդումից հետո դեպքի վայր են մեկնել թուրքական ժանդարմերիայի ու «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) ստորաբաժանումները:
Մեկնարկել են երիտասարդի որոնողական աշխատանքները։ Կասկածներ կան, որ սահմանն անցնելիս է նա ընկել Արաքս գետը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում