ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը դատապարտել է հայերի բնաջնջումը Օսմանյան կայսրությունում
Նմանատիպ
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ապրիլի 14-ին դատապարտել է անցյալ դարի սկզբին հայերի զանգվածային սպանությունները Օսմանյան կայսրությունում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«ԱՄՆ-ի նախագահը եւ վարչակազմի մյուս բարձրաստիճան ներկայացուցիչները քանիցս պատմական փաստ են ճանաչել 1,5 մլն հայերի ոչնչացումը Օսմանյան կայսրության վերջին օրերին եւ ընդգծել, որ դրա լիարժեք հաստատումը համապատասխանում է բոլորի շահերին, ներառյալ Թուրքիան, Հայաստանը եւ ԱՄՆ-ը»,- ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը, երբ լրագրողները խնդրել են նրան մեկնաբանել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունն այն մասին, որ դա եղել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:
Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Հարֆը վերստին չի արտասանել «ցեղասպանություն» բառը: Իսկ երբ լրագրողները խնդրել են նրան արձագանքել Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի հայտարարությանը, պատասխանել է, որ արդեն ասվածին ոչինչ չունի ավելացնելու:
Հետևեք մեզ նաև Telegram-ում