«Դեռ վաղ է կոնկրետ ժամկետներ նշել»․ Եվրահանձնաժողովը՝ Հայաստանի հետ վիզաների ազատականացման մասին
Կարդացեք նաև
Եվրոպական միությունը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության ամրապնդմամբ, սակայն առանց վիզայի ռեժիմի սահմանման կոնկրետ ժամկետների մասին խոսելն առայժմ վաղաժամ է։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինյոն՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով է իրատեսական մինչև 2029 թվականը ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության երկրներ առանց վիզայի ճանապարհորդելու հեռանկարը։
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը մանրամասնել է երկխոսության ընթացքը․
«Ակնհայտ է, որ մենք ներգրավված ենք գործընթացում և Հայաստանի հետ քննարկում ենք մի շարք հարցեր այն մասին, թե ինչպես կարող ենք ավելի սերտ համագործակցություն հաստատել։
Առայժմ վաղ է խոսել կոնկրետ մանրամասների մասին, սակայն մենք կարող ենք հաստատել, որ մի շարք ուղղություններով քննարկումներ են ընթանում, և հենց որ այդ թեմաները հասունանան, մենք կանցնենք Հայաստանի հետ ավելի սերտ գործընկերության հաջորդ փուլին»։
Պինյոյի հայտարարությունը փաստում է, որ Եվրամիությունը նախընտրում է զսպվածություն ցուցաբերել վիզային ռեժիմի ազատականացման հստակ ժամկետներ սահմանելու հարցում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում