Ռաուլը նշել է «Բավարիա» – «Ատլետիկո» հանդիպման իր ֆավորիտին

Ռաուլը նշել է «Բավարիա» – «Ատլետիկո» հանդիպման իր ֆավորիտին

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Բավարիա» – Ատլետիկո» դիմակայությունից իր սպասումների մասին։

-Երկու անհավանական ծանր հանդիպում է սպասվում։ Այս պահի երկու թիմերն էլ լավ մարզավիճակում են։ Իհարկե, երկուսն էլ իրենց թույլ և ուժեղ կողմերն ունեն, որոնք կփորձի օգտագործել մրցակից թիմի մարզիչը։ Գիտեմ, որ ես չպետք է իմ համակրանքն արտահայտեմ, քանի որ որոշ ժամանակ Գերմանիայում էլ եմ խաղացել և հիանալի տարիներ անցկացրել։ Ամեն դեպքում հաջողություն եմ մաղթում «Ատլետիկոյին»։

Իհարկե, հաջողություն եմ մաղթում նաև «Ռեալին», քանի որ ուզում եմ իսպանական եզրափակիչ տեսնել,-ասել է Ռաուլը։

Հիշեցնենք, որ «Ռեալը» եզրափակչի ուղեգրի համար պայքարելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում