ԱՊԼ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին որակազրկում է սպառնում (տեսանյութ)

ԱՊԼ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին որակազրկում է սպառնում (տեսանյութ)

Երեկ Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ճանաչված «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալլին կարող է որակազրկվել 3 խաղով ԱՊԼ 35-րդ տուրի՝ «Վեսթ Բրոմվիչի» դեմ խաղում ոչ մարզական պահվածքի համար։

Երիտասարդ ֆուտբոլիստն առանց գնդակի իրավիճակում հարվածել է մրցակցի կիսապաշտպան Կլաուդիո Յակոբին։ Հանդիպման մրցավարը չի նկատել դա, սակայն տեսախցիկները ֆիքսել են կատարվածը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում