Բոստոնի ահաբեկչության մեջ կասկածյալը գլխի հրազենային վնասվածք է ստացել
Նմանատիպ
Բոստոնում իրականացված ահաբեկչական գործողության մեջ կասկածվող Ջոհար Ցարնաեւը նախքան ձերբակալվելը հրազենային վերքեր Է ստացել գլխին, պարանոցին, ոտքերին եւ ձեռքին: Այդ մասին ասված ԱՄՆ-ի արդարադատության նախարարության հրապարակած մեղադրական տեքստում:
Համաձայն այդ հրապարակման` ներկայում ձերբակալվածը ծանր վիճակում գտնվում Է հոսպիտալում: Նրան առաջադրվել են զանգվածային ոչնչացման զենքի կիրառման եւ ունեցվածքի դիտավորյալ ոչնչացման մեղադրանքներ, ինչը հանգեցրել Է մարդկանց մահվան: Այդ հոդվածները նախատեսում են պատիժ ընդհուպ մինչեւ ցմահ բանտարկություն կամ մահապատիժ:
Ըստ մեղադրող կողմի տվյալների՝ ահաբեկչական գործողությանը Ցարնաեւի մասնակցությունը հաստատվում Է հանցանշաններով: Ապրիլի 21-ին նրա սենյակում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել են մեծ քանակությամբ հրատեխնիկա, ինչպես նաեւ սեւ բաճկոն եւ բեյսբոլի սպիտակ գլխարկ, որոնցով Բոստոնի մարաթոնում նա հայտնվել Էր պայթյունների ժամանակ: Բացի դրանից, ոստիկանության հետ Ցարնաեւ եղբայրների փոխհրաձգության վայրում գտնված պայթուցիկ սարքերը համանման են մարաթոնում պայթած սարքերին:
Ըստ հետաքննության տվյալների՝ դիտված տեսագրություններում եւ հետաքննության ժամանակ զուգադրված լուսանկարներում երեւում Է, թե Ջոհար Ցարնաեւն ինչպես Է ուսապարկը թողնում միջազգային մարաթոնի եզրագծից ոչ հեռու գտնվող արգելափակոցի մոտ եւ հեռանում: Մոտավորապես տասը վայրկյան հետո այդ վայրում պայթյուն Է տեղի ունենում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում