Ռեկտորն աշխատանքի է տեղավորել իր հարազատներին ու խնամիներին

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի պաշտոնավարումից հետո տնտեսագիտականում սկսել են աշխատել նրա ընտանիքի անդամները, բարեկամները, իր և տղայի աներձագները:

«Մասնավորապես ռեկտորի որդին՝ Վարդան Աթոյանը բուհի Իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի ասիստենտ է, դասախոսում է, 2013թ. հունիսից առ այսօր ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի Ազգային անվտանգության հետազոտությունների ծրագրի տնօրենն է: Կորյուն Աթոյանի աներձագը՝ Ազատ Քալանթարյանը, համալսարանի Միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի ասիստենտ է: Տնտեսագիտականում են աշխատում Կորյուն Աթոյանի որդու երկու աներձագները՝ Սուրեն և Կարեն Բաբաջանյանները: Կարեն Բաբաջանյանը համալսարանի Կարիերայի կենտրոնի ղեկավարն է, գումարած նաև դասախոսական աշխատանքը, Սուրեն Բաբաջանյանը և դասախոսում է, և աշխատում «Ամբերդ» կենտրոնում: Բուհի գրադարանում է ռեկտորի քույրը, որը մինչ այդ մանկավարժ էր աշխատում դպրոցում: Ռեկտորի բարեկամներից է նաև հաշվապահ Անուշ Մարգարյանը, որը այս օրերին Մալայզիայում գիտական կոնֆերանսի է»: Այս մասին գրել է «Առավոտ»-ը:

Թերթի թղաթկիցը Տնտեսագիտական համալսարանի մամուլի քարտուղար Գոհար Գևորգյանից հարցրել է՝ արդյոք ռեկտորի բարեկամներից որևէ մեկն աշխատո՞ւմ է համալսարանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում