Ադրբեջանցիներն ու թուրքերը բողոքում են Ստոկհոլմում Հայոց ցեղասպանության հուշարձանի տեղադրման դեմ

Ստոկհոլմի ադրբեջանական ու թուրքական համայնքները ծանր են տանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման հարցը. նրանք որոշել են բողոքի ցույցով հանդես գալ: Ինչպես տեղեկացնում է  ադրբեջանական Haqqin.az-ը, բողոքի ակցիան տեղի կունենա հունվարի 30-ին’ տեղի ժամանակով 17:00-ին:

Հենց այսօր էլ Շվեդ իայի մայրաքաղաքին կից Բոտկիրկայի քաղաքային խորհրդը քննելու է հուշարձանի տեղադրման հարցը:Ամիսներ առաջ Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքի քաղաքապետարանին ներկայացվել է նախագիծ’ մայրաքաղաքին կից Բոտկիրկա շրջանում հայերի և ասորիների ցեղասպանությանը նվիրված հուշարձան կանգնեցնելու մասին: Նշվում է, որ սոցիալ-դեմոկրատական և ձախերի կուսակցությունները սատարում են նախագիծը: Աջակողմյանների կուսակցության տեսակետը այս հարցում դեռևս պարզված չէ: Հուշարձանը կանգնեցվելու է Ստոկհոլմի Բոտկիրկա շրջանում, որտեղ ապրում են 15 հազար թուրքեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում