Ադրբեջանական Թովուզում հայի՞ են բռնել

Ադրբեջանական Թովուզում հայի՞ են բռնել

Ադրբեջանական աղբյուրները տեղեկատվություն են տարածել, որ Ադրբեջանի Թովուզի շրջանում հայի են բռնել: Այս մասին տեղեկացնում է Haqqin.az կայքը’ հղում կատարելով տարածաշրջանային TTV-ին:

Ըստ ադրբեջանական աղբյուրի, Թովուզի շրջանի բնակիչ Մամեդով Պավրիզ Պաշա օղլուն բռնել է Հայաստանի քաղաքացի Արտուշա Դալենի Պետրոսյանին և տվել է համապատասխան մարմիններին: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում, իսկ հայական կողմը դեռըևս չի արձագանքել այս հրապարակմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում