Ջալալ Հարությունյան. Իմ մահվան մասին լուրերը կեղծ են
Նմանատիպ
Ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածված՝ հայկական կողմի կրած 7 զինծառայողների մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին Voskanapat.info վերլուծականի հետ զրույցի ժամանակ տեղեկացրել է գնդապետ Ջալալ Հարությունյանը, որին ադրբեջանական քարոզչամեքենան ևս, իբրև այդ զոհված հայ զինծառայողների շարքում է նշել:
«Սկզբում ինձ զարմացրեց իմ մահվան մասին տեղեկությունը: Սակայն, երբ այդ մասին սկսեցին գրել նաև ադրբեջանական մյուս լրատվամիջոցները, գրեթե համոզեցին ինձ, որ ես արդեն կենդանի չեմ ,- ծիծաղելով ասել է գնդապետ Հարությունյանը,- «Իրականում, մենք անգամ վիրավորներ չենք ունեցել»:
Գնդապետ Հարությունյանը նշել է նաև, որ ներկա պահին սահմաններում իրավիճակը խաղաղ է: «Թշնամու ակտիվությունը ճնշված է: Ամեն ինչ մեր վերահսկողության տակ է» ,- ասել է գնդապետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում