Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանը
13/06/2025 13:04

Նմանատիպ
Այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Այս մասին տեղեկացնում է Hraparak.am-ը։
Մեր տեղեկություններով, այս պահին նրա տանը խուզարկություն է ընթանում, գրել է «Հրապարակը»։ Մենք արդեն կես ժամ է փորձում ենք հաստատում ստանալ Հակակոռուպցիոն կոմիտեից եւ դատախազությունից, բայց այս գերատեսչությունների խոսնակները ձգձգում են պատասխանը, հայտարարելով, որ հաղորդագրություն կտարածեն։ Աբրահամյանի փաստաբանները եւս չեն պատասխանում հեռախոսազանգերին։
Ավելի ուշ թերթը գրել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են իրենց տեղեկությունը՝ Աբրահամյանը ձերբակալվել է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ձեռնակատիրության ապօրինի մասնակցության մեղադրանքներով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում