ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են բանակցել միջնորդների միջոցով․ Էսմայիլ Բաղայի
Կարդացեք նաև
Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումները շարունակում են իրականացվել միջնորդների մասնակցությամբ։
«Միջնորդները կատարում են իրենց աշխատանքը, և դա նրանց պատասխանատվության մի մասն է։ Սակայն մեզ համար, քանի որ մեր երկիրը գտնվում է ռմբակոծությունների և հարձակումների ներքո, առաջնահերթությունը Իրանի պաշտպանությունն է», — ասել է Բաղային ավստրիական ORF հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Իրանի պաշտպանությունը երկրի դիվանագետների և զինված ուժերի ընդհանուր նպատակն է։
«Մենք չենք վախենում բանակցություններից, սակայն խոսքը պետք է լինի բանակցությունների իրական իմաստով, այլ ոչ թե այնպիսի բանակցությունների, որոնք միտված են թելադրանքին կամ պահանջների պարտադրմանը», — հավելել է Բաղային։
Հետևեք մեզ նաև Telegram-ում