Ադրբեջանական գազը մոտ ապագայում կարտահանվի Սիրիա
13/07/2025 11:21
Կարդացեք նաև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի միջև Ադրբեջանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ ադրբեջանական գազը Սիրիա կհասնի Թուրքիայի միջոցով։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Սիրիայի նախագահի՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում կողմերը հայտարարել են էներգետիկ համագործակցությունը զարգացնելու իրենց մտադրության մասին և նաև ստորագրել են փոխըմբռնման հուշագիր Սիրիայի Արաբական Հանրապետության և Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի միջև։
«Մոտ ապագայում կիրականացվի Թուրքիայի միջոցով Սիրիա ադրբեջանական գազի արտահանման նախագիծ, որը կնպաստի Սիրիայի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը», – ասել է Ալիևը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում