Ճանապարհների ապաշրջափակման մասին հայտարարություններն ուռճացված են, իսկ ճանապարհը՝ ծախսատար. Դանիելյան
Կարդացեք նաև
Ճանապարհների ապաշրջափակման մասին հայտարարություններն ուռճացված են, իսկ ճանապարհը՝ ծախսատար. այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա պարզաբանել է, որ այդ բեռները գալսի են Վրաստան, այսինքն՝ տարանցիկ երկիր։ «Ապաշրջափակում կլիներ այն ժամանակ, երբ բեռները գային Իջևան կայարան։ Հիմա էլի տրանսպորտի միջոցով են գալիս»,-ասել է նա։
Ըստ Դանիելյանի, երբ ասում են, թե երկաթգծերի հետ կապված խնդիր կա, խոսքը՝ 10 կմ-ի մասին է, որի ռելսերը կա․«Աշխատանքներ տանելու դեպքում կարճ ժամանակում կարող են գալ և Իջևանում բեռնաթափվել։ Հիմա, իհրակե, ապաշրջափակման որոշակի տարրեր կան, բայց այդ պարագայում կարող էին ասել, որ ապաշրջափակված են»։
Ինչ վերաբերում է գնագոյացմանը, ապա Գառնիկ Դանիելյանը նշել է․
«Ցորենը, որ վագոններով գալիս է, վագոնները պետք է հետ ուղարկեն, եթե դատարակ են ուղարկում, ինքնարժեքը լրացուցիչ ավելանում է։ Բացի այդ, բեռները եկել են Վրաստանով և որպես տարանցիկ երկրի նրան ևս պետք է հարկեր վճարեն»։
Պատգամավորն ասել է, որ առաջիկայում կպարզեն՝ ցորենի որակին առնչվող հարցերն ու արժեքը, որոնց վերաբերյալ պատկան մարմիններին հարցումներ են ուղարկել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում