Դիտորդական որոշ առաքելությունների դեմ վարույթ է հարուցվել․ Մելոյան
15/11/2025 18:03
Կարդացեք նաև
ԿԸՀ-ն արտահերթ նիստ է հրավիրել, որին ներկա են լինելու դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներ․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ ղեկավար Գոհար Մելոյանը։
«Մեր նկատմամբ վարույթ է հարուցվել, դիմում է ներկայացվել, և այս պահի դրությամբ մի քանի դիտորդական առաքելությունների հետ կապված քննարկում պետք է լինել հավատարմագրման հետ կապված հարցերով, այսինքն՝ հնարավոր է վաղը՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատում կայանալիք ընտրություններին մեր մասնակցելու հարցը բարձրացվի», -տեղեկացրել է Մելոյանը՝ նշելով, որ ինքը նիստը հետաձգելու հնարավորություն ուներ, որովհետև պատշաճ ժամկետում չեն ծանուցել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում