Բաքվի հայ գերիները ենթարկվում են խnշտանգnւմների. Սահակյան

Բաքվի հայ գերիները ենթարկվում են խnշտանգnւմների. Սահակյան

«Արցախի տեահանումից հետո. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով հանրային քննարկման ժամանակ  իրավապաշտպան, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանն ասել է․ «Ընտանիքի անդամների հետ  հեռախոսազանգերի արդյունքում մենք շարունակաբար  ստանում ենք տագնապացնող տեղեկատվություն, որ Բաքվի բանտերում պահվող հայ գերիները ենթարկվում են խոշտանգումների և երկարատև  անազատության մեջ մնալն առաջ է բերել  ոչ միայն հոգեբանական, նաև ֆիզիկական լուրջ հետևանքներ»։

Նա նաև նշել է, որ այսօր մամուլում լայն տարածում է ստացել Բաքվում ապօրինի պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքջյանի ուղերձը։

«Հեռախոսազանգը  նաև ձայնագրված է, այն ստուգված տեղեկատվություն է, շարունակական բռնությունը հանգեցրել է ընդհուպ մինչև հաշմանդամությա։ Հաշմանդամությամբ պայմանավորված՝ մարդասիրական խնդիրները ևս չեն լուծվում, ինչպես, օրինակ, սայլակի տրամադրում։

Բայց նաև մարդիկ զրկված են պատշաճ սնունդից, միակ բանը, որ տրամադրվում է  հացն ու թեյն է, դեղորայք և բուժօգնություն չի տրամադրվում, և  տեսնում ենք, որ կա վիճակի  սրացում»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում