Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել իր գործընկերներին դատապարտել Թրամփի սպառնալիքները Թեհրանի դեմ

Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել իր գործընկերներին դատապարտել Թրամփի սպառնալիքները Թեհրանի դեմ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նամակ է հղել իր արտասահմանյան գործընկերներին՝ կոչ անելով դատապարտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները Իսլամական Հանրապետության դեմ, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։

«Այլ երկրների արտաքին գործերի նախարարներին ուղղված նամակում արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ նախագահի վերջին սպառնալիքները Իրանի Իսլամական Հանրապետության դեմ անվանել է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում և կոչ է արել բոլորին խստորեն դատապարտել այդ սադրիչ հայտարարությունները», – ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության տելեգրամ ալիքում տեղադրված հայտարարության մեջ։

Անդրադառնալով 2025 թվականի հունիսին Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա իրականացված ռազմական հարձակմանը՝ նախարարը ընդգծել է, որ վերջին սպառնալիքները ցույց են տալիս ԱՄՆ վարչակազմի հստակ մտադրությունը՝ շարունակել այս անօրինական և ագրեսիվ գործընթացը, որի հետևանքները ընկնում են Վաշինգտոնի վրա։

Իրանի արտգործնախարարության տվյալներով՝ Արաղչին նաև երկու առանձին նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին և Միջազգային ատոմային էներգիայի գործակալության գլխավոր տնօրենին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Իրանին հարվածելու պատրաստակամության մասին, եթե Թեհրանը փորձի վերսկսել իր միջուկային ծրագրի աշխատանքները։ ԱՄՆ-ի հետագա սպառնալիքներին ի պատասխան՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը զգուշացրել է, որ հետագա ագրեսիայի դեպքում Իսլամական Հանրապետությունը կստիպի «թշնամուն զղջալ իր արածի համար»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում