Իրանը և Իրաքը մտադիր են թույլ չտալ ահաբեկիչների ներթափանցումը սահմանով

Իրանը և Իրաքը մտադիր են թույլ չտալ ահաբեկիչների ներթափանցումը սահմանով

Իրաքի INA գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի կառավարության ղեկավարի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասեմ ալ Արաջիի և Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի միջև հեռախոսազրույցի ժամանակ հայտարարվել է, որ  Իրանի և Իրաքի ազգային անվտանգության ծառայությունները մտադիր են համակարգել իրենց գործողությունները՝ թույլ չտալու ահաբեկիչների ներթափանցումը երկու երկրների միջև սահմանով:

«Կողմերն ընդգծել են ընդհանուր սահմանի անվտանգության ապահովման և երկու հարևան երկրների միջև ահաբեկչական խմբերի ներթափանցման ցանկացած փորձի կանխման համար համակարգման ամրապնդման կարևորությունը», – նշված է հաղորդագրության մեջ:

Նաև հաղորդվում է, որ ալ Արաջին և Լարիջանին քննարկել են «տարածաշրջանի վերջին իրադարձությունները»:

«Մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալությունը» հայտնել է, որ երկրում ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 2571-ի։ Նշվում է, որ նրանցից 2403-ը ցուցարարներ են, 147-ը՝ անվտանգության ուժերի անդամներ։ Հաղորդվում է նաև 18 100 մարդու ձերբակալության մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում