Միքայել Սրբազանը չի կարողանում իրացնել իր կրոնական ազատությունը. Թագուհի Թովմասյան
Կարդացեք նաև
ԱԺ նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը բարձրաձայնել է, որ Միքայել Սրբազանը, ով հիմա իր պատիժը կրում է հիվանդանոցային պայմաններում, զրկված է իր սահմանադրական իրավունքից, չի կարողանում իրացնել իր կրոնական ազատությունը, չի կարողանում մասնակցել պատարագների, ստանալ հաղորդություն։
«Իհարկե, գրավոր դիմել եմ նախարարություն, պարզաբանել են, թե ովքեր կարող են տեսակցել սրբազանին, բայց դա չի նշանակում խնդրի լուծում։ Փաստացի բուժհաստատությունում կա հոգևոր տեսուչ, նրան հնարավորություն չի տրվում պատարագ մատուցել, այդպես՝ Սրբազանը հաղորդություն ստանալու իրավունքից զրկված է։ Մարդու կրոնական ազատությունը, որը հիմնարար իրավունք է, ոտնահարելն անթույլատրելի է»,- ասել է նա։
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ասել է, որ հարցին մանրամասն ծանոթ չէ, չի կարող բովանդակային պատասխան տալ կոնկրետ գործով։
«Բայց մենք պետք է հաշվի առնենք, որ խոսքը գնում է խափանման միջոցի մասին, ինքինին ենթադրում է անձի որոշակի իրավունքների սահմանափակում։ Մենք խափանման միջոցի տակ գտնվող անձին չենք կարող համեմատել ազատության մեջ գտնվող անձի ու նրա սահմանադրական իրավունքների իրացման հետ»,- նշել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում