Գրենլանդիայի համաձայնագրերի շուրջ աշխատանքները շարունակվում են. Դոնալդ Թրամփ

Գրենլանդիայի համաձայնագրերի շուրջ աշխատանքները շարունակվում են. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնագրերի վրա աշխատանքները շարունակվում են։

«Վերադառնալով Վաշինգտոն։ Դավոսը հրաշալի էր»,- գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում։ Նա հավելել է, որ Գրենլանդիայի վերաբերյալ հայեցակարգային համաձայնագրի վրա «աշխատանքներ են ընթանում», և որ այն «հրաշալի կլինի ԱՄՆ-ի համար»։

Թրամփը նաև վստահություն է հայտնել, որ «աշխարհը երբեք չի տեսել Գազայի խաղաղության գործընթացի շրջանակներում ստեղծված «Խաղաղության խորհրդի» նման բան։ «Այնքան շատ լավ բաներ են տեղի ունեցել»,- հավելել է նա՝ անդրադառնալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին իր այցի արդյունքներին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում