Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները

Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի իշխանությունները պատրաստ են բանակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, եթե կողմերի միջև վերականգնվի վստահությունը։

CNN-ին տված հարցազրույցում Արաղչին ասել է․ «Իմաստալից բանակցությունները պետք է հիմնված լինեն վստահության վրա։ Ցավոք, մենք կորցրել ենք վստահությունը Միացյալ Նահանգների նկատմամբ՝ որպես բանակցային գործընկեր։ Մենք պետք է հաղթահարենք այս անվստահությունը։ Ներկայումս տարածաշրջանի բարեկամ երկրների միջնորդները փորձում են կառուցել այդ վստահությունը։

Դժվար է, բայց նրանք փորձում են, ուստի ես տեսնում եմ նոր բանակցությունների հնարավորություն, եթե ԱՄՆ բանակցային թիմը հետևի նախագահ Թրամփի խոսքերին՝ միջուկային զենքի բացակայությունն ապահովելու համար արդար և հավասար համաձայնության հասնելու մասին»։

Արաղչին հրաժարվել է խոստանալ ամերիկյան ներկայացուցիչների հետ ուղիղ բանակցություններ սկսել՝ նշելով, որ ավելի կարևոր է բանակցությունների բովանդակությունը, քան ձևաչափը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում