Փաշինյանը ԹՐԻՓՓ-ի երկայնքով ամերիկյան մասնավոր ռազմական կազմակերպություն չի տեղակայի. Նիկոլայ Սիլաև

Փաշինյանը ԹՐԻՓՓ-ի երկայնքով ամերիկյան մասնավոր ռազմական կազմակերպություն չի տեղակայի. Նիկոլայ Սիլաև

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թրամփի ճանապարհի» երկայնքով անվտանգությունն ապահովելու համար ամերիկյան մասնավոր ռազմական կազմակերպություն (ՄՌԿ) չի տեղակայի ։ Այդ մասին Lenta.ru-ին տված հարցազրույցում ասել է ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի տվյալների ուսումնասիրման լաբորատորիայի տնօրեն Նիկոլայ Սիլաևը։

«Չեմ կարծում, որ խոսքը լիարժեք ՄՌԿ-ի մասին է. դա չափազանց ռիսկային քայլ է Նիկոլ Փաշինյանի համար», – ասել է նա։

Այնուամենայնիվ, քաղաքագետը նշել է, որ նման սցենարը չպետք է լիովին բացառել։ Նա ընդգծել է, որ ավելի էականն այն է, որ «Թրամփի ճանապարհ» նախագիծը ենթադրում է Անդրկովկասի տրանսպորտային նախագծերից Ռուսաստանի բացառում։ Նախկինում ենթադրվում էր, որ ռուս սահմանապահները կապահովեն անվտանգությունը այս ճանապարհի երկայնքով։

Քաղաքագետը նշել է, որ դրա համար Հայաստանում իրավական շրջանակ արդեն գոյություն ունի։ Սակայն, ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից համաձայնեցված «Թրամփի ճանապարհի» համաձայն, վերահսկողությունը կփոխանցվի ամերիկյան ընկերության։

Հետևեք մեզ նաև Telegram-ում