Անհապաղ վերջ դնել այս ճնշումներին, որոնք հիշեցնում են ստալինյան գործելակերպը. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհուրդ
Կարդացեք նաև
«Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհուրդը ցավում է և խստորեն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ Հայաստանում սանձազերծված ճնշումները»,-այդ մասին ասվում է տարածված հայտարարության մեջ։
Այս սրացումը հասել է նոր մակարդակի՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անօրինական և անիրավ հետապնդմամբ այն հարցերի համար, որոնք ակնհայտորեն գտնվում են հոգևորականության բացառիկ իրավասության ներքո։
Քաղաքական դրդապատճառներով այս արշավը, որն ուղղված է Հայ եկեղեցու գերագույն ղեկավարի և նրա հիերարխիայի դեմ, անընդունելի հարձակում է հայ ազգային ինքնության կարևորագույն սյուներից մեկի վրա։ Այն թուլացնում է ամբողջ ազգը՝ հայրենիքից մինչև սփյուռք՝ ստեղծելով ներքին պառակտում, ինչից միայն նրա հակառակորդները կարող են ուրախանալ։
Քանի որ հայ ազգը բախվում է արտաքին լուրջ սպառնալիքների, այն չի կարող թույլ տալ նման բնույթի բախումներ, որոնք նույնքան ամոթալի են, որքան կործանարար նրա միասնության և բարոյական ուժի համար։
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհուրդը կոչ է անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ամբողջ կառավարությանը վերականգնել բնականոն վիճակը և անհապաղ վերջ դնել այս ճնշումներին, որոնք հիշեցնում են ստալինյան գործելակերպը և մեր պատմության ամենամութ պահերը։
Այն պահանջում է անհապաղ վերանայել Ամենայն հայոց կաթողիկոսի, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների և նրա քարտուղարի դեմ կայացված անօրինական որոշումները։
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհուրդը հավաստիացնում է Նորին Սրբություն Գարեգին Բ-ին և Հայ Առաքելական Եկեղեցուն իր հարգանքը, իր լիակատար և անսասան աջակցությունը և իր համերաշխությունը։
2026 թվականի փետրվարի 14
Մուրադ (Ֆրանկ) Փափազյան
Արա Թորանյան»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում