Արշակ սրբազանի գործը շուտով կուղարկվի դատարան

Արշակ սրբազանի գործը շուտով կուղարկվի դատարան

MediaHub-ի տեղեկություններով` շուտով կսկսվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով դատական նիստերը. այսօր ավարտվում են քննչական գործողությունները։ Պաշտպանության կողմն արդեն ծանուցվել է նախաքննության ավարտ հայտարարման մասին, քիչ անց նախաքննության ավարտի մասին ՔԿՀ-ում կծանուցվի նաև Սրբազանը։

Հիշեցնենք, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կալանավորվել է դեկտեմբերի 5-ին։ Սրբազանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում է։

Սրբազան Հորը կալանավորելու որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը։

Դեկտեմբերի 4-ին ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել էր Արշակ Սրբազանին։ Քննչական կոմիտեից տեղեկացրել էին՝ ինչ վարույթի շրջանակում են ձերբակալել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում