Ի՞նչ է նշանակում «համերաշխ», երբ ամերիկացիները հստակ գիտեն, թե պաշտոնական Բաքուն ինչպես է բնորոշում Խոջալուի իրադարձությունները. Հակոբ Բադալյան

Ի՞նչ է նշանակում «համերաշխ», երբ ամերիկացիները հստակ գիտեն, թե պաշտոնական Բաքուն ինչպես է բնորոշում Խոջալուի իրադարձությունները. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն ուշադրություն է հրավիրում Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ արված հրապարակմանը՝ հիշեցնելով, որ այդ դեպքերն Ադրբեջանը մտացածին որակում է իբրեւ «ցեղասպանություն»:

««Այսօր մենք համերաշխ ենք Ադրբեջանի ժողովրդի հետ, որը խորին հարգանքով հիշատակում է 1992 թվականին Խոջալուում զոհվածների հիշատակը», հայտնում է Բաքվում ԱՄՆ դեսպանատունը, շարունակելով.

«ԱՄՆ դեսպանության անունից մեր ամենաանկեղծ և խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին։ Զոհերի հիշատակը հարգելով՝ մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք մարդկային արժանապատվության պաշտպանության, կարեկցանքի դրսևորման և ապագա սերունդների համար կայուն խաղաղություն կառուցելու կարևորությունը»:

Իհարկե ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունը չի պարունակում «ցեղասպանություն» բնորոշում, սակայն շատ կոնկրետ հիշատակում է Խոջալուն եւ հղում անում, թե «համերաշխ» են Ադրբեջանի ժողովրդի հետ: Ի՞նչ է նշանակում «համերաշխ», երբ ամերիկացիները հստակ գիտեն, թե պաշտոնական Բաքուն ինչպես է բնորոշում Խոջալուի իրադարձությունները, որոնք գործնականում այլ բան չէին, քան հենց ներադրբեջանական իշխանության համար պայքարում ռազբորկայի հետեւանքով իրենց իսկ հայրենակիցների սպանություն, ինչպես կարող են վկայել ժամանակի լավատեղյակ մասնակիցները:

Հետաքրքիր է, իսկ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կոնկրետ հիշատակու՞մ է օրինակ ադրբեջանական վայրագությունների դեպքերը՝ դրանց հիշատակի օրերին, ասենք՝ Սումգայիթ, Բաքու: Սա  հեգնական հարց չէ, պարզապես ինքս չեմ եղել շատ ուշադիր եւ իսկապես հետաքրքիր է»,-գրում է քաղաքական վերլուծաբանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում