Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին

Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ առավոտյան  Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին՝ պետությանը սպառնացող վտանգները վերացնելու համար։

«Clash Report»-ի տվյալներով՝  շուտով սպասվում է հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակում Իսրայելի վրա։

Իսրայելի պաշտպանության նախարարը երկրում հայտարարել է արտակարգ դրություն և կոչ է արել հանրությանը հետևել  Քաղաքացիական պաշտպանության հրամանատարության հրահանգներին և մնալ պաշտպանված տարածքներում։

Իրանը հայտնել է Թեհրանում լսված առնվազն երեք պայթյունի մասին։

Դրանից բացի՝ Իսրայելի օդային տարածքը պաշտոնապես փակվել է։

Ներքին ճակատի հրամանատարությունը հայտարարել է անվտանգության քաղաքականության փոփոխության մասին։ Նոր հրահանգների համաձայն՝ արգելվում են կրթական միջոցառումները, հավաքույթները և աշխատանքային վայրեր այցելությունները, բացառությամբ կենսականորեն կարևոր ոլորտների։

Իսրայելում արտակարգ դրություն է հայտարարվել։  Բնակչությանը խորհուրդ է տրվել աշխատել տնից: Մի քանի հրթիռներ են ընկել Թեհրանի Համալսարանական փողոցում և Ջոմհուրի թաղամասում, գրել են ԶԼՄ-ները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում