Տիկի՛ն նախարար, մի՛ վախեցեք առերեսվել իրականության հետ, պատրաստ ենք ուղիղ եթերում բանավեճի․ Գևորգ Գրիգորյան
Կարդացեք նաև
Բժիշկ Գևորգ Գրիգորյանը պատասխանել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մեղադրանքին, թե #ԲժշկիՁայն նախաձեռնության անդամները «քաղաքական շոու» են անում։
Նա նշում է, «Այսօր առողջապահության նախարարը՝ ճեպազրույցի ընթացքում պնդեց , որ #ԲժշկիՁայն նախաձեռնության անդամներն իրականացնում են «քաղաքական շոու»։
Հարգելի տիկին նախարար, ուզում եմ ընդգծել, որ #ԲժշկիՁայն նախաձեռնության ոչ մի անդամ չի մասնակցում ընտրություններին և չի հավակնում պետական բարձր պաշտոններ զբաղեցնելուն։ Մենք ուղղակիորեն բարձրաձայնում ենք այն խնդիրները, որոնցից Դուք անձամբ և Ձեր աշխատակազմը վախենում եք և չեք ուզում առերեսվել այդ խնդիրների հետ։ Եթե ինչ-որ այլակարծություն Ձեր համար մերժելի է, և դուք պատրաստ եք ցանկացած պարագայում քննարկման, հրավիրում եմ Ձեզ բանավեճի՝ ուղիղ եթերում ձեր նախընտրած հեռուստաընկերության եթերում։
Այնպես որ, պետք չէ վախենալ մեզանից, այո, մենք վախենալու չենք, և մենք ուղղակիորեն խնդիրներն ենք բարձրաձայնելու, որոնց դուք այս փուլում պատասխան չունեք»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում