Մինչ Բաքվից ադրբեջանական են հռչակում Հայաստանի տարբեր բնակավայրերը, ՀՀ իշխանությունը լռում է․ Տիգրան Աբրահամյան
13/04/2026 09:55
Կարդացեք նաև
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ադրբեջանցիների իրականացրած ցեղասպան քաղաքականությունը ենթադրում է նաև հայկական հետքի նկատմամբ դաժան պատերազմ, որի վերջին դրսևորումը Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնահատակ ոչնչացումն է։
Պղծության, վանդալիզմի և հանցագործության պիտակը վաղուց փակցված է Ադրբեջանի պետության դեմքին. այլ բան է, թե հայկական պետության պայքարն ինչպիսին պետք է լինի։
Մինչ Բաքվից համատարած ադրբեջանական են հռչակում Հայաստանի տարբեր բնակավայրերը, մշակույթն ու կոթողները, ՀՀ մորթապաշտ և թուլամորթ իշխանությունը լռում է ու դրանով ճանապարհ բացում ադրբեջանական ոճրագործությանը և կեղծիքներին»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում