Տեղի է ունեցել Արշակ Սրբազանի գործով դատական նիստը․ դատարանն ընտրված խափանման միջոցը թողել է անփոփոխ
Կարդացեք նաև
Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը
Իր խոսքում Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը հայտարարել է, որ ի սկզբանե դատախազը հաստատել է, որ հանցագործություն տեղի չի ունեցել։
«Այն արարքը, որը մեղսագրվում է, չկա նման հանցագործություն, հետևաբար, արդեն ակնհայտ է, որ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քանի որ այն ի սկզբանե չէր կարող լինել, միջնորդում ենք, որ հենց այս պահին դադարեցվի քրեական հետապնդումը»,- նշել է նա։
Մեղադրող դատախազ Ալիսա Բոյաջյանը միջնորդել է Սրբազանի նկատմամբ խափանման միջոց կիրառվի կալանավորումը։ Նա հայտարարել է, որ Արշակ Սրբազանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցը՝ վարչական հսկողությունը, չի ապահովում քրեական վարույթի նպատակների իրականացումը, առկա են օրենքով նախատեսված այնպիսի ռիսկեր, որոնք կարող են չեզոքացվել բացառապես կալանքի կիրառմամբ։
Դատախազը, միջնորդելով Սրբազանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխել և կիրառել կալանք, ասել է․ «Մեղադրյալի՝ ազատության մեջ գտնվելը ստեղծում է իրական և բարձր հավանականություն, որ նա կազդի վկաների, այլ անձնաց վրա նրանց ցուցմունքները խեղաթյուրելու նպատակով, կարող է ձեռնարկել քայլեր ապացույցները ոչնչացնելու կամ կեղծելու ուղղությամբ։
Կիրառված խափանման միջոցն անբավարար է, չի չեզոքացնում նրա ազդեցության և կապերի օգտագործման հնարավորությունը»։
Արսեն Բաբայանն իր հերթին շեշտել է, որ բոլորն ականատես են լինում քաղաքական հետպանդման ծայրաստիճանի բնույթի։
Իր խոսքում Արշակ Սրբազանն ասել է. «Զգացված եմ հարգարժան մեղադրողի հաճոյախոսություններից, բնութագրվեցի որպես ազդեցություն, հեղինակություն ունեցող։ Տարօրինակ էր՝ ենթադրյալ այդ հեղիկանությունն ու ազդեցությունը բացասական լույսի ներքո ներկայացնելու ցանկությունը։
Ոչինչ չունեմ արած, որի հետքերը մաքրելու, ապացույցները ջնջելու համար ջանքեր գործադրեմ»։
Ավելի ուշ իր խոսքում Սրբազանը նշել է. «Ստացվում է մի իրավիճակ, երբ չկա հանցագործության իրեղեն ապացույցը, չկա տուժող, բայց կա պատվիրատու։ Անցած անգամ տեղեկացանք, որ թմրանյութն էլ կորել է, չկա մարդը, որ ստացել է այդ թմրանյութը, չկա մարդը, որ տեղադրել է, բայց, չգիտես ինչու, հրապարակի վրա հայտնվել եմ ես։
Ես քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել, բայց մաքուր քաղաքական հետապնդման բաղադրիչներով, էլեմենտներով կառուցված գործ է, և այլ բան, քան քրեական գործի անմիջական վերացում, ես չեմ ակնկալում։ Ակնհայտ է՝ որ այստեղ ամեն ինչ կեղծ է և շինծու։
Եթե դատարանները մինչև այս պահը գտնվեին իերնց բարձրության վրա, դատախազությունը բավարար անաչառ գտնվեր, պատվիրակված չլիներ, մենք այս վիճակը չէինք ունենա։ Հետևաբար ես ուրիշ պահանջ չունեմ»։
Դատավոր Արթուր Ադամյանի որոշել է, Արշակ սրբազանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը մնաց անփոփոխ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում