Խուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակում. ձերբակալվել է պատասխանատուն․ 24News

Խուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակում. ձերբակալվել է պատասխանատուն․ 24News

24News-ի տեղեկություններով, այսօր առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակում խուզարկություններ է իրականացրել։

Ձերբակալվածներ կան, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հասմիկ Ամիրզադյանը, որը նաև Արտաշատի գրասենյակի պատասխանատուն է։

Ի դեպ՝ հակակոռուպցիոն կոմիտե է բերման ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր։ Նրանց թիվը գնալով ավելանում է։ Խոչընդոտում են փաստաբանների շփմանը բերման ենթարկվածների հետ։

Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը հայտնոել է, որ բերման են ենթարկվել իր գործընկերները, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կին թեկնածու, եւ համակիրներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում