ՌԴ-ն ձգտելու է 2-րդ համաշխարհայինի տարիներին խորհրդային ժողովրդի ցեղասպանության ճանաչմանը. Սերգեյ Լավրով
19/04/2026 12:09
Կարդացեք նաև
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ձգտելու է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին խորհրդային ժողովրդի ցեղասպանության ճանաչմանը։
Այս հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը Խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա տեսաուղերձում:
Խորհրդային ժողովրդի ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակը պահպանելը մեր սրբազան պարտքն է։ Մենք թույլ չենք տա մոռացության մատնել այդ չարագործությունները, որքան էլ ջանան նրանք, ովքեր այսօր մտադրված են հերթական անգամ Եվրոպան ուղղել ռասայական գերազանցության մաշված ուղիով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում