Ռուսաստանն ի սկզբանե հայերի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ․ Մարիա Զախարովա

Ռուսաստանն ի սկզբանե հայերի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ․ Մարիա Զախարովա

Ռուսաստանն ի սկզբանե հայերի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Հայոց ցեղասպանության մասին, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։

Հիշեցնենք, որ այսօր նշվում է Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցը։

«Ժամանակակից Ռուսաստանը աշխարհում առաջին երկրներից մեկն էր, որը ճանաչեց և դատապարտեց հայերի Ցեղասպանությունը:

Մոսկվայի դիրքորոշումը հիմնված է ոչ թե քաղաքական նկատառումների, այլ մարդկության դեմ հանցագործությունները կանխելու վճռականության վրա»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում