Հայ մարդուն պետք է բացահայտենք այս չարիքի իշխանության իրական դեմքը․ Իշխան Սաղաթելյան
Կարդացեք նաև
«Հայաստան» դաշինքի անդամների և Մասիս քաղաքի բնակիչների հանդիպմանը ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նշել է․ «Յուրաքանչյուր հայ մարդու, ՀՀ քաղաքացու պետք է բացատրենք այն բոլոր վտանգները, որ գոյություն ունեն, բացատրենք և բացահայտենք այս չարիքի իշխանության իրական դեմքը:
Դժբախտաբար դեռ մենք ունենք հայրենակիցներ, ունենք ՀՀ քաղաքացիներ, ում սրանք կարողանում են խաբել և մոլորեցնել, ում սրանք կարողանում են դեռ իրենց կործանման, ոչնչացման, քանդման, զիջման օրակարգը ներկայացնել խաղաղության կամ բարեկեցության օրակարգ:
Հետևաբար մենք միասին այս ուղղությամբ հսկայական աշխատանք ունենք, և ես կուզեմ յուրաքանչյուրն իր բակում, իր հարևանի հետ, իր դասընկերոջ հետ այս աշխատանքն անի․ անենք համբերատարությամբ և բացատրենք այն իրավիճակը, որ մեզ սպասվում է»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում