Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին «ծովահենության» ծանր հետևանքների մասին․Tasnim
Կարդացեք նաև
Իրանի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը զգուշացրել է, որ Միացյալ Նահանգների կողմից շարունակվող շրջափակման գործողություններն ու ծովահենությունը կարժանանան իրանական զինված ուժերի վճռական պատասխանին, հայտնում է Tasnim-ը։
Շաբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբն ընդգծել է, որ եթե ԱՄՆ ագրեսիվ զինված ուժերը շարունակեն ծովային շրջափակումը, բանդիտիզմն ու ծովահենությունը տարածաշրջանում, ապա կբախվեն Իրանի հզոր զինված ուժերի պատասխանին։
Հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ն պետք է գիտակցի՝ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերն ավելի մեծ հզորություն և պատրաստվածություն ունեն, քան նախկինում՝ պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը, տարածքն ու ազգային շահերը։
Նշվում է նաև, որ ամերիկյան զինվորականներն արդեն իսկ իրենց մաշկի վրա զգացել են Իրանի հարձակողական կարողությունների մի մասը «երրորդ պարտադրված պատերազմի» ժամանակ։
Շտաբը հայտարարել է, որ իրանական զինված ուժերը նախկինի պես պատրաստ են և վճռական՝ հետևելու տարածաշրջանում իրենց թշնամիների վարքագծին ու տեղաշարժերին՝ միաժամանակ շարունակելով վերահսկել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը։
Համաձայն հայտարարության, ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ագրեսիայի վերսկսման դեպքում նրանք է՛լ ավելի ծանր կորուստներ կկրեն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում