Վաշինգտոնը կարող է ներգրավվել Իրանի հետ երկարատև դիմակայության մեջ․ Axios
Կարդացեք նաև
Վաշինգտոնը ռիսկի տակ է հայտնվել Իրանի հետ «սառեցված» դիմակայության մեջ ներքաշվելու, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում մտավախություն ունեն, որ Իրանի հետ հակամարտությունը մոտ ապագայում չի լուծվի ոչ ռազմական, ոչ էլ դիվանագիտական ճանապարհով։ Այդ պայմաններում Վաշինգտոնը մտադիր է պահպանել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը և շարունակել տարածաշրջանում զգալի ռազմական ներկայությունը։ Նշվում է, որ կողմերը շարունակելու են ուշադիր հետևել միմյանց քայլերին՝ սպասելով հնարավոր հարվածի կամ զգոնության թուլացման։
Միևնույն ժամանակ, Դոնալդ Թրամփի խորհրդականները քննարկում են երկու հիմնական տարբերակ՝ նոր հարվածների իրականացում կամ տնտեսական ճնշման առավելագույն ազդեցության սպասում։ Ըստ աղբյուրների՝ ԱՄՆ նախագահը դեռևս տատանվում է, սակայն չի պատրաստվում նահանջել՝ միաժամանակ հասկանալով, որ Իրանը արձագանքում է ուժին, բայց չի ցանկանում այն կիրառել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում