ՌԴ–ն հատուկ հրավերներ չի ուղարկել. Յուրի Ուշակով

ՌԴ–ն հատուկ հրավերներ չի ուղարկել. Յուրի Ուշակով

Մի շարք օտարերկրյա առաջնորդներ իրենք են ցանկություն հայտնել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնակատարության օրերին այցելել Մոսկվա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Այս տարի մենք հատուկ հրավերներ չենք ուղարկել, սակայն որոշ օտարերկրյա գործիչներ այդ հանդիսավոր օրերին Մոսկվա այցելելու և մեր ղեկավարության հետ Մայիսի 9-ի միջոցառումներին մասնակցելու ցանկություն են հայտնել», – ասել է Ուշակովը լրագրողներին:

Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարեդարձին նվիրված զորահանդես տեղի կունենա: Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ուսումնարանների սաները, կուրսանտները, ռազմական տեխնիկայի շարասյունը, ընթացիկ իրավիճակով պայմանավորված, չեն մասնակցի կայանալիք զորահանդեսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում