Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Վլադիմիր Պուտին

Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Վլադիմիր Պուտին

ՌԴ նախագահը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ծրագրերը «պահանջում են առանձնահատուկ քննարկում»։ Հայաստանի՝ Եվրամիության հետ ունեցած ծրագրերի հարցն առաջարկում եմ քննարկել ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովում այս մասին հայտարարել Վլադիմիր Պուտինը։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը կաջակցի այն ամենին, ինչը բխում է հայ ժողովրդի շահերից։ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ որոշի՝ միանալ ԵՄ-ին, թե՞ ԵԱՏՄ-ին, ինչը թույլ կտա «նուրբ և խելացի բաժանում», — հայտարարել  է  ՌԴ նախագահը

Պուտինը կարծում է, որ տրամաբանական կլիներ, եթե Հայաստանը հանրաքվե անցկացներ ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցով։

Նրա խոսքով՝ Հայաստանը զգալի առավելություններ է ստանում ԵԱՏՄ շրջանակում։

Երևանը պետք է «որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի» ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում, որպեսզի հնարավոր լինի անցնել «ինտելիգենտ բաժանման» ճանապարհով, նշել է Պուտինը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում