Մի քայլ է մնացել, որ ՀՀ-ն դառնա Արևմուտքի և ՌԴ միջև պրոքսի պատերազմի կռվադաշտ. Լևոն Զուրաբյան

Մի քայլ է մնացել, որ ՀՀ-ն դառնա Արևմուտքի և ՌԴ միջև պրոքսի պատերազմի կռվադաշտ. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է. «Արևմուտքն ու Ռուսաստանը առաջին անգամ կատարել են բացահայտ խաղադրույքներ Հայաստանի ներքաղաքական ընտրական պայքարում:

Սա սրում է իրավիճակը Հայաստանում, պառակտում մեր ազգը արևմտամետների և ռուսամետների: Մի քայլ է մնացել, որ Հայաստանը դառնա Արևմուտքի և Ռուսաստանի միջև միջնորդավորված (պրոքսի) պատերազմի կռվադաշտ: Այս «հիբրիդային պատերազմի» սադրիչը Նիկոլ Փաշինյանն է:

Մենք, անկախականներս, 1991 թվականից երկրի արտաքին քաղաքականության հիմքում դրել ենք բոլոր ուղղություններով համագործակցության զարգացման դոկտրինը:

«Հայաստանի խելամիտ ուղի» մեր նախընտրական ծրագրում ներառված է «Երկիր-կամուրջ» նախագիծը, որը ձգտում է Հայաստանում հակամարտող գերտերությունների շահերի ներդաշնակման, և երկաթուղային «Զանգեզուրյան հանգույցի» կառուցման գաղափարը:

Եթե ցանկանում եք Հայաստանը փրկել վերահաս «հիբրիդային» պատերազմից, ընտրեք մեր անկախական քաղաքական ուժի «Խելամիտ ուղին»: Մենք թույլ չենք տա երկրի պառակտումը օտարածին օրակարգերի բաժանարար գծով»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում