Եթե ՌԴ-ն հեռանա տարածաշրջանից, հայերը կիսելու են քրդերի ճակատագիրը. Ստեփան Դանիելյան
Կարդացեք նաև
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Ռուսաստանի նախագահը ակնարկեց, որ իրենք կարող են հեռանալ տարածաշրջանից եւ դա հայ ժողովրդի որոշումը պետք է լինի։
Մի կողմ դնենք ստամոքսա-տնտեսական խնդիրները, որոնք հայ ժողովրդի մի զգալի հատվածն առաջնային է համարում (չնայած այդ հարցում էլ չի կարողանում հասկանալ վիճակը)։
Ովքեր են լրացնելու աշխարհաքաղաքական առումով «դատարկված» տարածաշրջանը։ Դա պատկերացնելու համար մեծ երևակայություն պետք չէ ունենալ, ուղղակի պետք է հիշել, թե ինչ է եղել մինչև ռուսների գալը։
16-րդ դարից սկսած Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայիս տարածքը եղել է Օսմանյան կայսրության եւ Պարսկաստանի մրցակցության վայր, եւ հիմնական պատերազմներն ընթանում էին Երևանի բերդի համար, որը հենց դրա համար էր կառուցվել։
Այդ պատերազմներում հիմնական զոհերն ու տեղահանությունների մատերիալը հայերն էին։
Սա է նորից կրկնվելու, իսկ Արևմուտքի համար հայերը կիսելու են քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են եւ քցում, քցում են ու օգտագործում …»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում