ԻՀՊԿ-ն կանխել է Իրան զենքի մեծ խմբաքանակի մաքսանենգության փորձը

ԻՀՊԿ-ն կանխել է Իրան զենքի մեծ խմբաքանակի մաքսանենգության փորձը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) կանխել է Իրաքից զենքի և զինամթերքի մեծ խմբաքանակի մաքսանենգության փորձը։

«Ընդդիմադիր ահաբեկչական խմբավորումները, որոնք բազավորված են Իրաքի հյուսիսում և գործում են ի շահ ԱՄՆ-ի և սիոնիստական ​​վարչակարգի (խմբ.՝ Իսրայելի), մտադրվել էին երկիր տեղափոխել մեծ խմբաքանակի նոր ամերիկյան զենք և զինամթերք», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, որը հրապարակել է Tasnim գործակալությունը։

Նշվում է, որ խմբավորումները չեզոքացվել են Իրանի հյուսիս-արևմուտքի Քուրդիստանի նահանգի Բանե քաղաքի շրջանում՝ Իրան-Իրաք սահմանից ոչ հեռու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում