2018-ին Հյուսիսի փաստացի օգնությամբ իշխանությունը զավթած խեղկատակը «Կրեմլի ագենտներ» է փնտրում. Արմեն Աշոտյան
20/05/2026 21:50
Կարդացեք նաև
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շեշտում է՝ Հյուսիսի փաստացի օգնությամբ իշխանությունը զավթած Փաշինյանը Հայաստանում «ագենտներ» է փնտրում, Ռուսաստանից էլ՝ «նեղանում».
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կոպիտ խախտումով եւ 2018-ի օգոստոսին մեր ազգային շահերին հակառակ Սիրիա զորախումբ ուղարկած էակը «Կրեմլի ագենտներ» է փնտրում։
2018-ի միտինգներին Հանրապետության Հրապարակում էքստատիկ հաճույքի մեջ Մարիա Զախարովա ցիտող Նիկոլը «Մոսկվայի գործակալ» է փնտրում։
Եվ առհասարակ, 2018-ին Հյուսիսի փաստացի օգնությամբ իշխանությունը զավթած խեղկատակը այդ նույն Հյուսիսին հիմա պռոշ է անում։
Բա ո՞նց չհիշես Լավրովին. дебилы ( и далее по тексту)»,- գրել է Աշոտյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում