8-ամյա արկածախնդիր քաղաքականության հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել․ Տիգրան Աբրահամյան
20/05/2026 22:32
Կարդացեք նաև
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Նիկոլն արցախցիներին է ասում, թե ինչու չեն զոհվել, իր Պ_նախարարը՝ Սամվել Կարապետյանի գերդաստանի տղաներին է նույն հարցադրումն անում:
Տպավորություն է ստեղծվում, թե իրենք վաղուց զոհվել են ու հետմահու իրենց բարոյական իրավունք են վերապահել աջ ու ձախ մահ սփռելու:
Ձեր 8-ամյա արկածախնդիր քաղաքականության հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել, հսկայական տարածքներ են ադրբեջանացվել։ Մինչև ե՞րբ եք մահ սփռելու: Դուք դա ասեք:
Հ․ Գ․ Սրանց բառապաշարին և պահվածքին չանդրադառնամ․ համատարած գարշանք, անամոթություն, անմակարդակ ու նողկալի վիճակ»։