Իրանն ԱՄՆ հարձակումներն անվանել է «կոպիտ խախտում» և հայտարարել, որ պատրաստ է արձագանքել

Իրանն ԱՄՆ հարձակումներն անվանել է «կոպիտ խախտում» և հայտարարել, որ պատրաստ է արձագանքել

Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ի վերջին հարվածները Հորմոզգան նահանգին՝ այն անվանելով հրադադարի «կոպիտ խախտում»․ գրում է Al Jazeera-ն։

ԱԳՆ-ն նախազգուշացրել է, որ Վաշինգտոնը կկրի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը։

«Միացյալ Նահանգները վերջին 48 ժամվա ընթացքում կոպիտ կերպով խախտել է հրադադարը Հորմոզգան նահանգում», – հայտարարել է նախարարությունը՝ հարձակումներն անվանելով «ագրեսիվ և անհիմն»։

Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ նոր հարվածներ է հասցրել Իրանին՝ ամերիկյան զորքերն «իրանական ուժերի սպառնալիքներից պաշտպանելու» նպատակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում