Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ հարձակումը
28/05/2026 14:15
Կարդացեք նաև
Թեհրանը դատապարտում է ԱՄՆ հարձակումը Իրանի հարավի վրա, ինչպես նաև Օմանը «կործանելու» Վաշինգտոնի սպառնալիքները։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցի Էսմայիլ Բաղային։
«Իրանը վճռականորեն դատապարտում է ԱՄՆ-ի ռազմական ագրեսիան հինգշաբթի առավոտյան Բենդեր Աբասի մի շարք շրջանների նկատմամբ՝ հիշեցնելով, որ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված ագրեսիվ գործողությունները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտում են»,- ասված է Բաղայիի հայտարարության մեջ։
Նա նաև կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ տեղի ունեցածի համար պատասխանատվության կանչել ԱՄՆ-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում