Թեհրանը համաձայնել է միջազգային վերահսկողության միջուկային օբյեկտների նկատմամբ․ Al Arabiya

Թեհրանը համաձայնել է միջազգային վերահսկողության միջուկային օբյեկտների նկատմամբ․ Al Arabiya

Al Arabiya-ի հաղորդմամբ՝ Վաշինգտոնն ու Թեհրանը եկել են համաձայնության Իրանի միջուկային ծրագրին վերաբերող մի շարք առանցքային հարցերի շուրջ։

Ըստ հրապարակման՝ Իրանը համաձայնել է իր միջուկային օբյեկտների նկատմամբ միջազգային մոնիթորինգի ներդրմանը՝ դրանց հնարավոր ապամոնտաժումը կանխելու նպատակով։

Նշվում է նաև, որ Թեհրանը նախատեսում է հարստացված ուրանը փոխանցել Չինաստանին՝ պայմանով, որ այն հետագայում չի փոխանցվի ԱՄՆ-ին։

Հաղորդագրության համաձայն՝ ձեռք բերված պայմանավորվածությունները մաս են կազմում լայն բանակցային փաթեթի, որը դեռևս վերջնական հաստատման փուլում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում