ԵՄ-ին մոտենալու հետ մեկտեղ Հայաստանը անխուսափելիորեն կբախվի խնդիրների ԵԱՏՄ-ում․ Դմիտրի Պեսկով
29/05/2026 15:40
Կարդացեք նաև
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԵՄ-ին մոտենալու հետ մեկտեղ Հայաստանը անխուսափելիորեն կբախվի խնդիրների ԵԱՏՄ-ում։
Պեսկովը նշել է, որ դեպի ԵՄ շարժվելը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց այն չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների հաշվին։
«Փաստը մնում է փաստ։ Հայաստանը վաղ թե ուշ կհայտնվի մի իրավիճակում, երբ իր կողմից ընդունված նորմերը կհակասեն ԵԱՏՄ նորմերին ու կանոններին»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում