Մենք չենք հավատում ո՛չ երաշխիքների, ո՛չ խոսքերի․ Մոհամմադ Ղալիբաֆ

Մենք չենք հավատում ո՛չ երաշխիքների, ո՛չ խոսքերի․ Մոհամմադ Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանը չի վստահում ո՛չ երաշխիքներին, ո՛չ քաղաքական հայտարարություններին՝ ընդգծելով, որ իրական չափանիշը միայն գործողություններն են։

Նրա խոսքով՝ Իրանը զիջումների չի հասնում երկխոսության միջոցով, այլ ուժի ցուցադրմամբ։

«Մենք զիջումների ենք հասնում ոչ թե բանակցություններով, այլ հրթիռներով։ Բանակցությունների ընթացքում պարզապես ցույց ենք տալիս, թե ինչն ինչոց է»,- ասել է Ղալիբաֆը։

Նա նաև ընդգծել է, որ Իրանը որևէ քայլ չի ձեռնարկի, քանի դեռ հակառակ կողմը գործնական քայլեր չի իրականացրել։

«Մենք չենք հավատում ո՛չ երաշխիքների, ո՛չ խոսքերի։ Չափանիշը միայն գործողություններն են։ Որևէ քայլ չի արվի, մինչև մյուս կողմը չսկսի գործել»,- նշել է Իրանի խորհրդարանի խոսնակը։

Ղալիբաֆի խոսքով՝ ցանկացած համաձայնության դեպքում առավելություն է ստանում այն կողմը, որն ավելի լավ է պատրաստված պատերազմի։

«Ցանկացած համաձայնության մեջ հաղթում է նա, ով ավելի լավ է պատրաստվել պատերազմին»,- հայտարարել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում