Հայաստանը ցանկանում է մնալ ԵԱՏՄ-ում, բայց այստեղ կան նրբություններ․ Ալեքսեյ Օվերչուկ
29/05/2026 17:52
Կարդացեք նաև
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, անդրադառնալով Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի հետ ինչ-որ բան համաձայնեցնելուն, ասել է․ «Զինվեք համբերությամբ»։
Օվերչուկը «Вести»-ին ասել է, որ Երևանը չի պատրաստվում լքել ԵԱՏՄ-ն, բայց ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ։
«Հայաստանը միշտ դիրքորոշում ունի, մենք դա տեսնում ենք, որ նրանք ցանկանում են մնալ Եվրասիական տնտեսական միությունում։ Բայց այստեղ կան նրբություններ»,-նշել է ՌԴ փոխվարչապետը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում