Ավստրիայի ԱԳ նախարարը Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է հղել
29/05/2026 18:33
Կարդացեք նաև
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Բեատե Մայնլ-Ռայզինգերը հայտարարել է, որ Վիեննայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Գրոզովին հրավիրել է ԱԳՆ՝ Մոսկվայի գործողությունների կապակցությամբ բողոք հայտնելու համար։
«Ես Վիեննայում Ռուսաստանի դեսպանին հրավիրել եմ՝ հստակորեն արտահայտելու մեր բողոքը ռուսական էսկալացիայի դեմ»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է նա X սոցիալական հարթակում։
Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ մայիսի 29-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի գիշերային հարձակման ընթացքում անօդաչու թռչող սարք է ընկել Ռումինիայի Գալացի քաղաքի 10-հարկանի բնակելի շենքի տանիքին։ Դեպքի հետևանքով հրդեհ է բռնկվել, երկու մարդ թեթև վնասվածքներ է ստացել, իսկ բնակիչները տարհանվել են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում