Իրանի կոշտ պատասխանը․ հարվածներ ԱՄՆ օբյեկտներին և ամերիկյան նավին
Կարդացեք նաև
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի հետ կապված թիրախներին Մերձավոր Արևելքում՝ ի պատասխան ամերիկյան հարձակումների։
Press TV-ի փոխանցմամբ՝ իրանական զինված ուժերը հակառազմանավային հրթիռով հարվածել են ԱՄՆ-ի հետ կապվող Panaya առևտրային նավին։ Բացի այդ, հարձակման թիրախ են դարձել ԱՄՆ ռազմածովային ուժերի Հինգերորդ օպերատիվ նավատորմի հրամանատարական կենտրոնը և Մերձավոր Արևելքի երկրներից մեկում տեղակայված ամերիկյան ռազմաբազան։
Ըստ հաղորդագրության՝ գործողությունները իրականացվել են ի պատասխան Քեշմ կղզու և Իրանի հետ կապվող նավթատար տանկերի դեմ իրականացված հարվածների։
ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ նշվում է. «Մենք ավելի վաղ զգուշացրել էինք, որ ագրեսիայի դեպքում մեր պատասխանը կլինի այլ և առավել կոշտ։ Այժմ մենք գործել ենք հենց այդ կերպ։ Այս հարվածները պետք է դաս լինեն»։
Միջադեպի վերաբերյալ անկախ հաստատումներ այս պահին չեն ներկայացվել, իսկ պաշտոնական լրացուցիչ մեկնաբանություններ դեռևս չեն հրապարակվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում